Բացվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը

Այսօր տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամիմամուլի հաղորդագրության համաձայն՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Դրա ընդհանուր արժեքն է մոտ 17մլրդ ՀՀ դրամ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ ԱՀ կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։