Տնօրեններն ու ուսուցիչները պետք է քաղաքական շահագործումից զերծ մնան

Դպրոցները պետք է ձերբազատվեն քաղաքական գործընթացներից, համոզված է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա պնդմամբ՝ դպրոցների անձնակազմը չի սիրում ներգրավվել քաղաքականության մեջ։ Փորձագետը որպես միակ լուծում է տեսնում տնօրենների և ուսուցիչների խմբավորվումն ու պահանջը, որ իրենց հեռու պահեն քաղաքական անցուդարձից։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը Սերոբ Խաչատրյանի հետ քննարկում է կրթության ոլորտում առկա մյուս խնդիրները նույնպես։