Շարունակվող ապրիլ. Գրիգոր Հարությունյան

2016-ի ապրիլի 2-ին Ջաբրայիլում ռազմական գործողությունների ժամանակ զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մայրը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմում է որդու մասին։ Ասում է, որ վերքը չսպիացած՝ իր մյուս որդուն՝ այս տարի 18-ը բոլորած Սերյոժա Հարությունյանին, ձմռանն ուզում են ծառայության տանել։ Ընտանիքը կտրականապես դեմ է Սերյոժայի ծառայելուն։