Բյուրականի մերձակայքում այրված մակերեսը կազմում է 80 հա

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Երեկվա դրությամբ այրված մակերեսը կազմում է 80 հա, այս մասին հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել են օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին:

Ըստ ԱԻՆ-ի` հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 4-ի դրությամբ` հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Մեկնաբանել