Փաստաբանների պալատի նախագահը չի միանա գործադուլին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի պատրաստվում միանալ սեպտեմբերի 13-ին հայտարարված փաստաբանների գործադուլին, այս մասին գրում է panorama.am-ը:

«Միանալու մտադրություն չունեմ, կարծում եմ, որ կարելի էր ավելի լավ կազմակերպել»,- ասել է Զոհրաբյանը:

Ավելի քան 170 փաստաբան պատրաստվում է սեպտեմբերի 13-ին գործադուլ անել՝  հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին: