Հեռացում նիստերի դահլիճից` ջուր խնդրելու համար

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով հերթական դատական նիստի սկզբում փաստաբանների մեծ մասը մնացին դրսում, քանի որ կարգադրիչները ըստ իրենց` փորձում էին խուզարկել:

Նիստին ներկա չէին փաստաբաններ Արմինե Ֆանյանը, Դավիթ Գյուրջյանը, Երվանդ Վարոսյանը, Հայկ Ալումյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Սահակյանը, Մուշեղ Շուշանյանը և Արա Զաքարյանը:

Դատավորն ընթերցեց կարգադրիչների արձանագրությունները` փաստաբաններին զննելու վերաբերյալ:

Մասնավորապես նշվում էր, որ փաստաբաններին զննելու ընթացքում սարքը ազդանշան է տվել, երբ զննվել է փաստաբան Լուսինե Սահակյանը և վերջինիս չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ: Հատկանշական է, որ նույն կերպ ազդանշան է տվել նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանի պայուսակի ստուգման ընթացքում, սակայն կարգադրիչը վստահելով Հայրապետյանին` թույլ է տվել նրան մտնել նիստերի դահլիճ:

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը դատարանից ջուր խնդրեց, սակայն դատավորը վերջինիս հեռացրեց նիստերի դահլիճից` «նիստը խանգարելու համար»:

Դատական նիստն ընդմիջվեց 45 րոպեով:

Մեկնաբանել