Հանդիպումը համաձայնեցված է, ժամկետը՝ ոչ․ Մամեդյարովը՝ Նալբանդյանի հետ հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն ժամկետը դեռ հստակեցված չէ․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ մամուլի ասուլիսի արդյունքներով։

Մամեդյարովի խոսքով՝ «բոլորին է հայտնի, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ»։ 

«Կարևորը քաղաքական որոշման ընդունումն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։