Սեպտեմբերի 6-ին Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում (Եղեգնաձոր) տեղի է ունեցել «Երկակի համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում:
Միջոցառումը կազմակերպվել էր GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:
«Երկակի (դուալ) համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի է հասցնում որակյալ կադրերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մասնագետների կրթությունն ու վերապատրաստումը»,- ասել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը «Երկակի համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում››. Պիլոտային նախագծերի մեկնարկ Հայաստանում›› խորագրով միջոցառման ժամանակ:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում (Եղեգնաձոր) տեղի ունեցավ «Երկակի համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում: Պիլոտային նախագծերի մեկնարկ Հայաստանում›› խորագրով աշխատաժողովը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանՆախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի, ԳՄՀԸ փորձագետների և գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։
Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը Հարավային Կովկասի երկրներում: Հայաստանում ծրագիրն գործունեություն է ծավալում զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում: