ԵՄ-ն ամեն ինչ պատրաստում է նոյեմբերին Հայաստանի հետ նոր համաձայնագիրը ստորագրելու համար․ Սվիտալսկի

Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր
համաձայնագրի ստորագրուﬓ իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասել է Հայաստանում Եվրաﬕության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երևան և պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ աﬔն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողﬕց, ﬔնք անհրաժեշտ աﬔն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Մեկնաբանել