Կամավորությունը հետաքրքրել է կառավարությանը

Կառավարությունը որոշել է կարգավորել կամավորական գործունեությունը Հայաստանում։ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է մինչև 2018 թվականի ավարտն ամբողջականացնել կամավոր աշխատանքի կայացման ու զարգացման իրավական հիմքերը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Հասարակական սեկտորում մտահոգություն կա, որ  կառավարությունը փորձում է վերահսկել նաև այս դաշտը։ Կառավարությունում  հակառակ կարծիքն ունեն։