Ինչո՞ւ են ցանկանում արգելել դատերի տեսանկարահանումը

Հայաստանում քաղաքական հնչեղություն ունեցող դատական նիստերը տեսանկարահանելու արգելքի պրակտիկա է ձևավորվում։ Վերջերս նման արգելք  սահմանվեց Ժիրայր Սեֆիլյանին և Սամվել Բաբայանին առնչվող դատական նիստերի համար։ Փաստաբանները համոզված են՝ շուտով կարգելվի նկարահանել նաև «Սասնա ծռերի» գործով դատավարությունները։