Վրաստանում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱԳՆ

Այսօր Վրաստանի Նատախտարի շրջանում ավտովթար է տեղի ունեցել։

12։23 ԱԻՆ հաղորդագրություն

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են «Մերսեդես» մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով մարդատար և «Setra» մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց: 

 

11։45

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: