«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը. tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով»,- ասել է նա։

Ապրիլի 13-ին YouTube ձայնագրություն է հրապարակվել «ՍԱՍ» ընկերության աշխատակիցների նախընտրական մի ժողովից, որի վարողը աշխատողներից պահանջում էր ձայներ հավաքագրել ընկերության սեփականատեր, պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին։

Ապրիլին հրապարակված ձայնագրության փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել: