ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի վերաբերյալ հետաքննությունը «դաշնակիցների դեմ ճնշման ուժգնացում» է համարում

Ռուսաստանի վրա վերջերս մեծ ճնշում է գործադրվում տեղեկատվական դաշտում․ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջերս հրապարակված հետաքննությունը, որը լույս է սփռում Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների վրա, այդ թվում՝ ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության միջոցով։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև զենք-զինամթերքի գործարքի մասին «ոչ հավաստի» տեղեկությունների հրապարակումը պետք է դիտարկել որպես «ՌԴ-ի դաշնակիցների վրա ճնշման ուժգնացում»։

«Ինձ թվում է՝ ճնշումը գործադրվում է մի քանի ուղղությամբ։ Ռուսաստանցի լրագրողներին դուրս են մղում տեղեկատվական դաշտից։ Դա իրականացվում է տարբեր ձևերով»,- ասել է Զախարովան։

Ավելին՝ Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում։

Մեկնաբանել