Այսօր Հայաստան կայցելի Վրաստանի ԱԳ նախարարը

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրաստանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:

Մեկնաբանել