Հայկական կողմից դեռ որևէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը և ծրագրերին․ Սվիտալսկի

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում․ այս մասին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը նվիրված ասուլիսին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք պատրաստվում ենք համաձայնագրի ստորագրմանը, շարունակում ենք ներքին նախապատրաստական աշխատանքները, և ես հայկական կողմից դեռ որևէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը եւ ծրագրերին: Հստակ գնում ենք դեպի ընդհանուր նպատակի իրականացում: Հուսամ՝ այս համաձայնագրի շրջանակում կաջակցենք միմյանց՝ համագարծակցությունը տանելու դեպի նոր մակարդակներ նաև հենց գյուղատնտեսության ոլորտում: Ես մեծապես հավատացած եմ, որ հայկական օրգանական գյուղատնտեսական ոլորտը կտարածվի դեպի Եվրոպա: Մենք հետագայում էլ ավելի խորացված աջակցություն կցուցաբերենք գյուղատնտեսության ոլորտին»,- Armenpress գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում:

Սվիտալսկիի այսօրվա հայտարարությունը վերահաստատում է անցյալ շաբաթ նրա արած մեկ այլ հայտարարություն․ «Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր
համաձայնագրի ստորագրուﬓ իրականություն դառնա» նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում»։

Մեկնաբանել