ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտ չի տեսնում նաև Գերմանիայի դեսպանը

Հայաստանի և Եվրաﬕության ﬕջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայում
որևէ խոչընդոտ չկա: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ես կարող եմ ﬕայն վերահաստատել և կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը ﬔծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն ﬔծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրաﬕության ﬕջև համագործակցությունը»,- ասել է դեսպանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ինքը «հայկական կողմից դեռ որևէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը և ծրագրերին»: