Այսօր հրապարակվել է կառավարության հաշվետվությունը՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ՝
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 106.2 տոկոս
Արտահանում
2017թ․ վականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %-ով)։
Ներմուծում
2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5%-ով): Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:
Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ։