Թումանյանի թանգարանի «խավարած» ցուցահանդեսը

Շուրջ 22 օր տևած «Խավարում» ցուցահանդեսը, որը նախատեսվում էր ցուցադրել մինչև աշնան վերջ, մշակույթի նախարարության որոշմամբ սեպտեմբերի 9-ին փակվեց: Ցուցահանդեսը Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում էր և ներկայացնում էր ստալինյան բռնությունների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները: