Կրակոցներ Երևանի կենտրոնում․ մեկ զոհ, մեկ վիրավոր

Այսօր Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ, տեղի է ունեցել հրաձգություն։

Ինչպես տեղեկացնում է ՍիվիլՆեթի թղթակիցը, հրաձգության արդյունքում կա մեկ զոհ և մեկ վիրավոր։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ սպանվածը Գ․ Մ․-ն է՝ ծնված 1978թ․, իսկ վիրավորը՝ 1974թ․։

Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ վիճաբանությունը սկսվել է «Թուֆենկյան» հյուրանոցում, ապա հաշիվները պարզելու նպատակով վիճաբանության մասնակիցները դուրս են եկել փողոց։ Ըստ տեղեկությունների՝ երկուսն էլ կապված են քրեական աշխարհի հետ, նրանք Ալավերդիից են։

Մեկնաբանել