Այլընտրանքային պալա՞տ, թե՞ պառակտում

Մի խումբ փաստաբաններ առաջարկում են փաստաբանների այլընտրանքային պալատ ստեղծել։ Նրանք այս կերպ են պատկերացնում, իրենց խոսքով, Փաստաբանների պալատի նախագահի «միանձնյա իշխանության» դեմ պայքարը։ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հակադարձում է՝ նոր պալատները միայն կպառակտեն դաշտը։