Գարո Փալյանը Երևանում է, հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են նրա գործունեությանը, ու կարևորել է Փայլանի մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել  համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր: