Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գարո Փայլանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, որը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով Փայլանին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են նրա գործունեությանը ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։