Եղնուկյանի հարազատները բերման են ենթարկվել

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։

Ըստ հաղորդագրության` նրանց ձերբակալել են Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Ոստիկանությունը դեռևս չի պարզաբանել ոստիկանության բաժին տեղափոխելու պատճառը, սակայն լրատվամիջոցները գրում են, որ վերջիններիս բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ հաղորդագրության` պարզվել է, որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Մեկնաբանել