Հայաստանում ռուսերենն իրեն օտար զգալ չի ուզում

Կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը բուռն քննարկումների պատճառ է դարձել։ Ուշագրավ է, որ կառավարության e-draft.am կայքում սկզբնապես ներկայացվել էր նախագիծ ոչ թե ռուսաց, այլ օտար լեզուների մասին։ Ավելի ուշ ռուսերենը «առանձնացել» է օտար լեզուներից։