ԿԳ նախարարը հորդորում է «չքաղաքականացնել» ռուսերենի դասավանդման հարցը

Պետք չէ քաղաքականացնել այս ամենը․ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Հարցին, թե «լեզուների զարգացման հայեցակարգում ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ռուսերենն առանձին հայեցակարգ ունի, իսկ մնացած լեզուներն` առանձին», Մկրտչյանը, 168.am-ի հաղորդմամբ, պատասխանել է․ «Մեր մասնագիտական գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսալեզու է, դրան գումարած՝ փաստը, որ ունենք մեծ Սփյուռք ՌԴ-ում, որն ակտիվ կապի մեջ է ՀՀ-ի հետ: Մեզ մոտ տարածվածության մասշտաբով ռուսերենին մոտ է անգլերենը, սակայն մենք մտահոգ ենք ֆրանսերենի և գերմաներենի պահպանման հարցով: Բոլոր լեզուներն էլ դրված են «Օտար լեզուների հայեցակարգ»-երի տակ, այսինքն` պետք չի քաղաքականացնել այս ամենը»։

ԿԳ նախարարը նաև նշել է, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցայով է: Մկրտչյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը հենվի գիտության վրա` պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումն ուժեղացնել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել