Հռոմի Պապը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Հայաստանի Անկախության 26-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում Ձեզ, ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին:

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասվում է հաղոդագրությունում: