Վարդան Արամյան․ Հայաստանը մոտ է պարտքի միջին բեռ ունեցող երկրների խումբ մտնելուն

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում խոսում է Հայաստանի պետական պարտքի ձևավորման մասին։ Նա նշում է, որ Հայաստանը ստիպված է եղել պետական պարտք ներգրավել՝ տնտեսական ճգնաժամերին դիմագրավելու համար։ 2018-ի պետական բյուջեով պարտքի սպասարկման համար կուղղվի 140 միլիոն դոլար՝ մայր գումարի մարման և 160 միլիոն դոլար՝ տոկոսային մարումներ իրականացնելու համար։