Այսօր Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է

Այսօր Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է, որն անցկացվում է Դուհոք, Էրբիլ, Սուլեյմանիե և Հալաբջա շրջաններում։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 3 մլն 300 հազ․ մարդ․ այսպիսի տվյալներ է բերում Rudaw քրդական լրատվական ցանցը։ Հարցը ձևակերպված է քրդերեն, թուրքեմեներեն, արաբերեն և ասորերեն և հնչում է հետևյալ կերպ՝ «Արդյոք ցանկանո՞ւմ եք, որ Քրդստանի շրջանը և շրջանից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»։ Ընտրողները պետք է պատասխանեն «Այո» կամ «Ոչ»։

Իրաքյան Քրդստանի Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ընտրողները պետք է ընտրեն «ենթակայության և ազատության միջև»։ Կիրակի օրը հրավիրված մամուլի ասուլիսին նա ասել է, որ հանրաքվեն Քրդստանի ժողովրդի «օրինական իրավունքն է» և հարցադրում արել, թե «ինչու որևէ ժողովրդավարական երկիր պետք է ընդդիմանա մի ազգի ազատ կամաարտահայտությանը»։

Իրաքի կենտրոնական կառավարությունը հանրաքվեն որակել է «հակասահմանադրական, միակողմանի» և շեշտել, որ չի ճանաչելու դրա արդյունքները։

Տարածաշրջանային կարևոր խաղորդներ Իրանն ու Թուրքիան նույնպես դեմ են արտահայտվել քրդական հանրաքվեին։ Իսրայելը, ընդհակառակը, աջակցում է քվեարկությանը։

Արևելագետ Սարգիս Գրիգորյանը հանրաքվեի հնարավոր արդյունքների հետ կապված արել է հետևյալ գրառումը։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը արել է արդյունքների կանխատեսում։

Կարդացեք նաև՝ Թուրքիայի և Իրանի ժամանակավոր ընկերությունը՝ ընդդեմ «ընդհանուր գլխացավանքի»։

Մեկնաբանել