Լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի գիրքը հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի մասին

Լույս է տեսել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» (Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabakh Conflict) վերնագրով անգլալեզու գիրքը։

Գրքի խմբագիր, Լեհիգի համալսարանի (Lehigh University) քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գրքում զետեղված են Տեր-Պետրոսյանի հոդվածները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Ըստ խմբագրի՝ գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են այս խնդիրները․ «Այն նաև կհետաքրքրի հետխորհրդային ժամանակաշրջանը, ազգայնականությունը և և ընդհանրապես էթնիկ ազգայնականությունը ուսումնասիրող ուսանողների համար, քանի որ այն ընդականում է այս խնդիրների վերաբերյալ ընդունված ավանդական պատկերացումները»։

Մեկնաբանել