Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում կարևոր դեր ունի ռուսերենը․ ՌԴ նախարար

ՌԴ Կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի այցը Հայաստան ռուսաց լեզվի հայեցակարգի հետ ամենևին էլ կապ չունի․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Օլգա Վասիլևան իր հերթին ընդգծել է, որ այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են միայն գիտության և կրթության ոլորտին առնչվող:

ՌԴ ԿԳ նախարարը հայաստանցի պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ նրան շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԿԳՆ պաշտոնական կայքը, համալսարանում Վասիլևան ասել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում կարևոր դեր է խաղում ռուսերենը»։

«Ռուսերենը շարունակում է կարևոր մարդասիրական գործառույթ կատարել, դառնում է անհրաժեշտ մասնագիտական գրականություն ընթերցելու համար, ինչը ընդգծում է դրա նշանակությունը գիտական և սոցիալական գիտելիքների ձեռք բերման ընթացքում»,- ասել է Վասիլևան։

Կարդացեք՝ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է»․ ԿԳՆ-ն ռուսերենի դասավանդման հայեցակարգ է մշակել։

Մեկնաբանել