Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում անժամկետ դասադուլ է

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցն անժամկետ դասադուլ է սկսել, պահանջելով հիմնանորոգել դպրոցը, այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեսյբուքյան էջից:

«Հարգելի ծնողներ, մանկավարժներ և մեր դպրոցի հիմնախնդրով հետաքրքրված համաքաղաքացիներ, տեղեկացնեմ, որ վաղը 26.09.2017թ. Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսվում է անժամկետ դասադուլ։ Մեր պահանջներն են ՝ դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրոց»,- գրված է էջում:

Մեկնաբանել