Ազատամարդ․ Ու՞մ է պատկանում ապօրինի աղբավայրը

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը բարձրաձայնում է Երևանի Սիլիկյան թաղամասում ապօրինի աղբավայրի խնդրի մասին։ Այդտեղ թափվող աղբը պարբերաբար այրվում է և հարակից բնակիչների համար հարուցում առողջական խնդիրներ: Պատկան մարմինները, ըստ Եփրեմյանի, «ցրողական պատասխաններ» են տալիս՝ անտեսելով խնդիրը: