Արցախը ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ «որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքները հայտնի կլինեն երեք օրից։ Սակայն արդեն պարզ է, որ քրդերը նախընտրել են անկախությունը` դրա օգտին քվեարկել է ընտրողների 93,29 տոկոսը։

Մեկնաբանել