Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթակիր է

Թբիլիսում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Եզրափակիչ թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով չին Դին Լիժենի նկատմամբ:

Այսպիսով, եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։

Այս կերպ, հայ գրոսմայստերը դարձել է միակ շախմատիստը, որը հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր դարձել էր 12 տարի առաջ` 2005 թվականին:

Մեկնաբանել