Ոչ կրթական կրքեր՝ Շիրակի համալսարանում

Շիրակի Պետական Համալսարանում 2 օր է, ինչ դասադուլ է։ Լարված են երկու դասախոսների ու ռեկտոր Սահակ Մինասյանի հարաբերությունները։ Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հեռացվել է այդ պաշտոնից, մեկ այլ դասախոս՝ Գագիկ Համբարյանը խոսում է համալսարանում չարաշահումների մասին։ Ռեկտորը հերքում է այս մեղադրանքներն ու հայտարարում, որ համալսարանը ծաղկում է։