Սովետը՝ անկախ Հայաստանի օրենքներում

Հայաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առ այսօր առկա են ժամանակավրեպ հասկացություններ, 26 տարվա մեջ դրանք չեն փոխվել ու օրենսգիրքը այդպես էլ չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրությանը։ Արդյունքում առ այսօր մարդիկ տուգանվում են, որպեսզի դաստիարակվեն խորհրդային օրենքները պահպանելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով։