Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաև եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ․ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Համանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը»,- ասել է Նալբանդյանը: