Պուտինն այցելում է Թուրքիա․ օրակարգում՝ Սիրիա, քրդական հանրաքվե, С-400 համալիրներ

Ասյօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա։ Անկարայում նախատեսված է նրա հանդիպումը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Օրակարգում են մի շարք լուրջ հարցեր, որոնց թվում՝ Սիրիայում դեէսկալացիայի գոտիների հարցը, Իրաքյան Քրդստանի հանրաքվեն, Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը, «Թուրքական հոսք» գազատարը և «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքները։

Մեկնաբանելով Պուտինի առաջիկա այցը Թուրքիա՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է Մոսկվայի և Անկարայի «շատ սերտ փոխգործակցությունը»։

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան և Ռուսաստանը ներկա փուլում ցանկանում են ազդանշան հղել Արևմուտքին պաշտպանական ոլորտում իրենց համագործակցության վերաբերյալ, չնայած՝ այդ հարաբերություններում առկա են տարաձայնություններ։

Մեկնաբանել