Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը այսօր ազատ է արձակվել՝ «պատժի լրիվ կրումով»։

Խաչիկյանը ձերբակալվել էր 2012թ․ սեպտեմբերին։ 2014թ. դեկտեմբերին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։

2016 թվականին Վազգեն Խաչիկյանը դիմել էր ՀՀ նախագահին՝ ներում շնորհելու խնդրանքով: