Երթևեկության փոփոխություն՝ Բաղրամյան-Սայաթ Նովա-Մաշտոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ․ սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: