Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով ողջունում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և կոչ անում դաշնային իշխանություններին ճանաչել Ղարաբաղը:

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է բանաձևը։

Միչիգանը այսպիսով դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը՝ համալրելով Ջորջիա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն և Կալիֆոռնիա նահանգների շարքը:

Մեկնաբանել