Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մարտական ծառայության մեջ ներդրվել են Հայաստանում արտադրված միջոցներ։
«Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար»,- ասել է նախարարը։
Նախարարը կարևորել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը։
Այս միջոցները, նախարարի խոսքով, ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։ Սա, պաշտպանության նախարարի ամփոփմամբ, առաջին քայլն է ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով: