Մարտական ծառայության մեջ ներդրվել են Հայաստանում արտադրված միջոցներ․ նախարար

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մարտական ծառայության մեջ ներդրվել են Հայաստանում արտադրված միջոցներ։

«Այս տարի մենք մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար»,- ասել է նախարարը։

Նախարարը կարևորել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը։

Այս միջոցները, նախարարի խոսքով, ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։ Սա, պաշտպանության նախարարի ամփոփմամբ, առաջին քայլն է ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով:

Մեկնաբանել