Որտեղի՞ց են գալիս և որո՞նք են վրաց պահանջատիրության հիմքերը

ՍիվիլՆեթը և Թբիլիսիի «Ալիք Մեդիան» պատրաստում են ֆիլմ Հայաստանի տարածքում հայ քաղկեդոնական եկեղեցիների մասին, որոնք վրացիները համարում են վրացական։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Մայր Աթոռում հանդիպել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե վարդապետ Անանյանի հետ։ Քանի որ զրույցի փոքր հատվածներ են տեղ գտնելու ֆիլմում, մենք որոշեցինք զրույցը տալ նաև առանձին՝ ամբողջությամբ։ Հայ հոգևորականին ուղղել ենք հետևյալ հարցերը՝ որտեղի՞ց է գալիս և որո՞նք են վրաց պահանջատիրության հիմքերը, կա՞ վրաց եկեղեցական ժառանգություն Հայաստանում, ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը վիճելի եկեղեցիների հարցում և ի՞նչ պետք է անել այդ եկեղեցիների հետ՝ հաշվի առնելով, որ դրանք կամ դրանցից մի քանիսը ուղղակի քանդվում են՝ ենթարկվելով բնության հարվածներին։

Մեկնաբանել