Կարագի գնի բարձրացումը պայմանավորված է ﬕջազգային շուկաների զարգացուﬓերով․ ՏՄՊՊՀ

Կարագի մանրածախ վաճառքի գները Հայաստանում ﬔկուկես տարվա ընթացքում բարձրացել են
ընդաﬔնը 44-50 տոկոսով. նույն ժամանակահատվածում կարագի ﬕջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ կարագի գնի բարձրացումը պայմանավորված է ﬕջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացուﬓերով:
Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկուﬓեր է իրականացնում նորզելանդական կարագի մասով, քանի որ Հայաստանում հիﬓական սպառվող կարագը հենց դա է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանել