Հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ինչպես նաև հոկտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Հոկտեմբերի 11-12-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ին, ինչպես նաև 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ:

Մեկնաբանել