Իրաքյան Քրդստանը պատրաստ է սառեցնել հանրաքվեի արդյունքները

Իրաքի փոխնախագահ Օսամա ալ-Նուջեյֆին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին կարող է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները` դաշնային կառավարության պատժամիջոցները շրջանի նկատմամբ դադարեցնելու և երկխոսություն անցնելու համար: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Իրաքի իշխանությունները քննարկում են նաև իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծման հնարավորությունը:

Կիրակնօրյա բանակցություններում կողմերը պայմանավորվել են քրդական ինքնավարության դեմ պատժամիջոցների չեղարկում։ Սեպտեմբերի 27-ին ուժի մեջ էր մտել Իրաքի կառավարության որոշումը, որը կասեցնում է միջազգային օդային հաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ: Այդ քայլը արվել էր Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեից հետո, որին կողմ էր քվեարկել ընտրողների 93 տոկոսը: Տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները դեմ էին հանրաքվեին:

Մեկնաբանել