1 միլիոն դրամ՝ Երևանի կենտրոնում չմաքրվող զուգարանին

Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում, կա հասարակական զուգարան, որը չի մաքրվում։ Չնայած 2017թ․ այս զուգարանի պահպանման համար քաղաքապետարանը «Բելլիս» ՍՊԸ-ին մոտ 1 մլն դրամ է հատկացրել, քաղաքապետարանում տեղյակ չեն նման պայմանագրի մասին։ «Բելլիս» ՍՊԸ-ն պատկանում է Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանին։ Նախկինում այս ընկերությունը պատկանել է Արա Սադոյան անունով անձի։

Մեկնաբանել