Բրյուսելում հանդիպել են Բակո Սահակյանը և Արամ Ա-ն

Բրյուսելում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

Արցախի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Անդրադարձ է կատարվել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում»:

Մեկնաբանել